ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռազմավարական մտքի բացակայությունը որպես տոտալ ձախողում

Ռազմավարական մտքի բացակայությունը որպես տոտալ ձախողում
29.03.2023 | 09:58

Մենք պարտվել ենք մեր կարճատեսությանը,
Մենք պարտվել ենք մեր ցուցամոլությանը,
Մենք պարտվել ենք մեր որկրամոլությանը,
Մենք պարտվել ենք մեր վախերին` թռիչք գործելու վախին,
Թշնամուն պատասխանելու վախին,
Թշնամու դեմ զինվելու վախին,
Նոր զենքեր ստեղծելու վախին,
Կայսերական մտածողություն ունենալու վախին,
Մեր անցյալը որպես հիմք ընդունելով` դեպի ապագա թռիչք կատարելու վախին,
Մենք պարտվել ենք փոփոխությունների վախին,
Մենք պարտվել ենք հարմարավետության տարածքից դուրս գալու և խիզախելու վախին։
Մենք պարտվել ենք անգամ թշնամուն հաղթելու, և հաղթելով Թուրքիայի հետ բախվելու վախին (ցեղասպանվածի հոգեբանական բարդույթը դեռ կենսունակ է փաստորեն)։
Մենք պարտվել ենք մեր վախերին, և ո'չ երբեք Ադրբեջանին և իր հովանավորներին։
Հիմա էլ վախում ենք պատասխանել թշնամուն, քանի որ մեր վախերին հիմա էլ մի նոր վախ է ավելացել` պարտվածի հոգեբանական բարդույթը։
Ընդամենը մեկ թռիչք, ընդամենը մեկ պատմական թռիչք, որպեսզի կարողանանք վերաիմաստավորել մեր գոյությունը և վերջապես սահմանել մեր առաքելությունը` որպես նոր ժամանակների ռեգիոնալ տերություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5741

Մեկնաբանություններ